Իրանում առաջիկա մի քանի օրերին շահագործման կհանձնվի բենզինի արտադրության աշխարհում ամենահզոր գործարանը:
RFCC համալիրը կբացվի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ներկայությամբ: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:
Հաղորդվում է, որ համալիրի կողմից բենզինի արտադրության օրական ծավալը կկազմի 8.5 մլն լիտր:
«Իրանի ֆինանսական և նավթագազային ոլորտների դեմ միակողմանի տնտեսական պատժամիջոցների խստացման հետ կապված՝ առաջիկա ամիսներին շահագործման կհանձնվեն բենզինի և դիզելային վառելիքի արտադրության այլ գործարաններ»:
«Եվրո-4» և «Եվրո-5» չափորոշիչներով բենզինի արտադրության այդ մեգանախագծերի իրականացումից հետո երկրում մաքուր բենզինի օրական արտադրությունը 12 մլն լիտրից կհասնի 25 մլն լիտրի:







































