Սիրիայի իշխանությունները պատրաստ են աջակցել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրայի գաղափարին՝ Հալեպում «սառեցված գոտի ստեղծելու» վերաբերյալ՝ տարածաշրջան մարդասիրական օգնություն մատակարարելու համար։ Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Foreign Affairs-ի հետ հարցազրույցում։
«Մենք պայմանավորվել ենք որոշակի կետերի շուրջ, և հիմա սպասում ենք ավելի մանրամասն պլանի կամ ժամկետների։ Մենք քննարկում ենք այդ հարցը նրա (ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի) տեղակալի հետ»,- ասել է Ասադը։
Հարցին, թե սիրիական իշխանությունը, որպես պլանի իրականացման նախապայման, կպահանջի՞ ապստամբների զինաթափում, Ասադը որոշակի պատասխան չի տվել։ «Մենք ուսումնասիրում ենք տարբեր սցենարներ և համաձայնեցման տարբեր միջոցներ»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Միստուրան Հալեպում սառեցման տեղային գոտու գաղափարը հնչեցրել էր հոկտեմբերի 30-ին՝ ՄԱԿ-ի ԱԽ փակ հանդիպումից հետո։









































