Իրանը 2012-ին երկրորդ անգամ դարձել է ՕՊԵԿ-ում (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) նավթի արդյունահանման ծավալով երկրորդը: Իրանական նավթի արդյունահանումն օրական հասնում է 3.25 մլն բարելի: Այս մասին հայտնում է FarsNews-ը:
«2012-ին ՕՊԵԿ-ի նավթարդյունահանման ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է Սաուդյան Արաբիան, որի նավթարդյունահանման օրական ծավալը կազմում է 9.773 մլն բարել: ՕՊԵԿ-ի 12 անդամ երկրների ցուցակում երրորդ տեղը զբաղեցնում է Իրաքը՝ օրական 3.2 մլն բարել ծավալով»,-հայտնում են իրանական ԶԼՄ-ները:









































