Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Անժելա Սարգսյանի «տղամարդու» աջակիցները դիմել են Սերժ Սարգսյանին

Ի պաշտպանություն Անժելա Սարգսյանի նկարների գործով անարդարացիորեն դատապարտված Կարեն Արայանի ստեղծվել է քաղաքացիական նախաձեռնություն:

Ներկայացնում ենք «Պահանջում ենք արդար դատավարություն Կարեն Արայանի նկատմամբ» քաղաքացիական նախաձեռնության բաց նամակը Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին.

«Հարգելի պարոն նախագահ, մենք` ներքոստորագրյալներս, որպես մարդ, ՀՀ քաղաքացի, չենք կարող անտարբեր լինել Կարեն Արայանի վերաբերյալ կազմված շինծու քրեական գործի ընթացքին և Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված մեղադրական դատավճռին, քանի որ ակնհայտ է, որ առաջին ատյանի դատավճիռն անարդար է և չհիմնավորված: Չնայած դեռևս ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից վերջնական դատական ակտը չի կայացվել, այդուհանդերձ մենք համոզված ենք և մտահոգություն ունենք, որ Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգը կաշկանդված է ինչ-որ անձանց կամայական որոշումներից, քանի որ դա են փաստել ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքը, որոնք ոչ միայն հակասում են ՀՀ Սահմանադրության պահանջներին, այլ նաև օրենսդիրի պահանջների կամայական մեկնաբանությունների, արդարադատության բացակայության և դրա առկայության իմիտացիայի դրսևորումեն են, դատական ակտերում օգտագործվում են օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներ, իսկ դատախազները և դատավորները այդ ամենի նկատմամբ դրսևորում են հանցավոր անտարբերություն:

Ի թիվս այդ խախտումների դատարանի կողմից Կարեն Արայանին մեղադրության մասին հետևությունները հիմնվել են շահագռգիռ անձանց ցուցմունքների, ենթադրությունների և կեղծ տեղեկությունների հիման վրա, իսկ ինչպես օրենսդիրն է պահանջել, մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ ամբաստանյալի:

Հիմա, երբ այս ամենը ի մի ենք բերում, համոզվում ենք, որ մեր պետությունը վեր է ածվում բռնատիրական պետության, կերտող արդարությունը տեղ չունի: Իսկ դատավորները չհասկացան, որ իրենց ուղղակի փչացնում են ինչ-որ դրդապատճառներից ելնելով` ստորադասելով դատավորի պատիվն ու արժանապատվությունը, քանի որ կայացնելով ապօրինի դատական ակտ, ընդունում են այդ խաղի կանոնները: Մենք հասկանում ենք, որ դուք ի պաշտոնե իրավասու չեք միջամտելու արդարադատության իրականացմանը, քանի որ քրեական գործով դեռևս Վերաքննիչ քրեական դատարանը վերջնական դատական ակտ չի կայացրել և նման պատճառաբանությամբ կարող եք անհետևանք թողնել մեր դիմումը: Այնուամենայնիվ մենք պարտավորված ենք արդարադատոթյան շահերից ելնելով և հանդես գալով որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ իրազեկելու Կարեն Արայանի նկատմամբ թույլ տրված օրենսդիրի և մասնավորապես ՀՀ Սահմանադրության պահանջների կոպիտ խախտումները, իսկ ՀՀ Վերաքննիչ Քրեական դատարանին կոչ անելու կայացնելու արդար դատավճիռ օրենքների պահանջների պահպանմամբ և ապացուցելու, որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս գոյություն ունի արդարությունը, քանի որ արդարությունը առանց ուժի անօգնական է, իսկ ուժն առանց արդարության բռնակալ:

Այնքան ենք ուզում հավատալ, որ Դուք որպես երկրի գերագույն գլխավոր հրամանատար առաջինը կձերբազատվեք հանցավոր միջավայրի սարդոստայինց և կոչ կանեք ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանին և դատական համակարգին կայացնելու արդար որոշում և մեզ կպաշտպանեք բռնատիրական պետության, չինովնիկների, անարդար դատավորների ոտնձգություններից: Արատավոր մի երևույթ, որը տարիներով ընտանիքներ է դժբախտացրել, ճակատագրեր խեղել և հայ քաղաքացու, մարդու մեջ գրեթե սպանել պետության հանդեպ վստահությունը:

Փաստ է, որ յուրաքանչյուր պետության հիմքը ընտանիքն է, Դուք հանդես եք գալիս Հայաստանի Հանրապետության անունից և պաշտպանում եք նրա շահերը, մենք պաշտպանում ենք մեր ընտանիքների` «պետության» շահերը բռնատիրական պետությունների ոտնձգությունից: Քանի որ ակնհայտ է, որ վերոնշված ապացույցների պարագայում ամբողջ քրեական գործը կառուցված է կեղծ ապացույցների և հակասական, իրարամերժ ցուցմունքների վրա: Եվ վերջապես թող բոլորը հասկանան, որ այլևս արդար մարդուն, ՀՀ քաղաքացուն ապօրինի դատապարտել չի կարելի, քանի որ նման անձը նախագահին էլ չի կարող պաշտպանել:

Խնդրում ենք հաշվի առնել, որ Կարեն Արայանի նկատմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից թույլ են տրվել առերևույթ դատական սխալներ, իսկ քրեական հետապնդման մարմնի կողմից` ապօրինություն, որը կոծկվել է դատարանների կողմից և կայացվել է ապօրինի դատական ակտ, ուստի ևս մեկ անգամ խնդրում ենք ՀՀ Վերաքննիչ Քրեական դատարանին կոչ անելու կայացնելու արդար որոշում օրենքի պահանջների պահպանմամբ և ապացուցելու, որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս գոյություն ունի արդարադատություն:

«Մի վախեցեք վատ բարեկամններից և հարազատներից, վատագույն դեպքում նրանք Ձեզ կդավաճանեն, մի վախեցեք թշնամիներից, վատագույն դեպքում նրանք Ձեզ կսպանեն, մի վախեցեք կոռումպացված դատավորներից և դատախազներից, վատագույն դեքում նրանք Ձեզ կդատապարտեն ազատազրկման, վախեցեք անտարբերությունից քանի որ նրանց լռելայն համաձայնությամբ է, որ վերը նշվածները գոյություն ունեն:»

Բաց նամակի տակ կարող են ստորագրել բոլոր ցանկացողները հունվարի 29-ին ժամը 13-ին Նախագահի նստավայրի դիմաց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում