2013 թ. նոյեմբերին Վիլնյուսում՝ Արևելյան համագործակցության գագաթնաժողովին, Ուկրաինան նախատեսում է համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին: Ինչպես հաղորդում է RBK-ն, այս մասին Դավոսում լրագրողներին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Եվրախորհրդարանաի նախագահ Մարտին Շուլցի հետ հանդիպումից հետո:
Յանուկովիչի խոսքերով՝ քննարկվել են նաև Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովի, որը պետք է կայանա 2013 թ. փետրվարի 25-ին Բրյուսելում, նախապատրաստման աշխատանքները և օրակարգը։
Ուկրաինայի և Եվրամիության հարաբերությունները տուժել են երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոի դեմ քրեական գործի պատճառով: Եվրամիության առաջնորդներն անթույլատրելի են համարում քաղաքական ընդդիմության հետապնդումը և այդ պատճառով, որպես կանոն, բոյկոտում են Ուկրաինայի մասնակցությամբ միջազգային միջոցառումները:








































