Վլադիմիր Վիսոցկին ծնվել է 1938 թ. հունվարի 25-ին Մոսկվայում: Պատերազմի տարիներին Վլադիմիրի հայրը հեռացել է ընտանիքից, իսկ մայրը երկրորդ անգամ է ամուսնացել: Խորթ հոր հետ հարաբերությունները չեն դասավորվել, և Վոլոդյան մեկնել է հոր մոտ: Գերմանիայում նա ապրել է երեք տարի, իսկ հետո կրկին Մոսկվա է եկել:
1959 թ. նա խաղացել է առաջին էպիզոդիկ դերը: Նույն թվականին էլ երգել է իր առաջին երգերը բեմից:
Հետագայում նա խաղացել է գրեթե 30 դեր:
Նրա հարազատ թատրոնը Տագանկան էր: Հենց այստեղ է, որ նա խաղացել է իր գլխավոր թատերական դերերը:
Վիսոցկին երեք անգամ ամուսնացած է եղել, նրա երրորդ կինը Մարինա Վլադին էր, ով նաև նրա մուսան ու կյանքի աջակիցն էր վերջին 12 տարիների ընթացքում:
1980 թ. հուլիսի 25-ին Վլադիմիր Վիսոցկին մահացավ սրտի կանգի պատճառով: Նրան վերջին հրաժեշտ տալու համար հավաքվել են ահռելի թվով մարդիկ, հուղարկավորության ժամանակ բաց պատուհաններից հնչել են իր իսկ երգերը:







































