Իսպանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը այսօր` հունվարի 25-ին, վիրահատության կենթարկվի ձախ ձեռքի վնասվածքի պատճառով: Պաշտոնական տեղեկատվություն այդ մասին դեռևս չկա:
Հիշեցնենք, որ «Վալենսիա»-ի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով Կասիլյասը ստիպված է բաց թողնել շուրջ 2 ամիս: «Ռեալ»-ի մամլո ծառայությունը հաստատել է, որ դարպասապահը ձեռքի կոտրվածք է ստացել, սակայն նրա ապաքինման ժամկետները չի հայտնել:









































