Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Եվրամիությունը դեմ է իսլամաֆոբիային, ապա պետք է Թուրքիային իր կազմում ընդգրկի: Այս մասին գրում է Hurriyet Daily News-ը:
Եթովպիա այցի ընթացքում մամլո ասուլիսի ժամանակ Էրդողանը հանդես է եկել ելույթով ընդդեմ ահաբեկչության և տարածաշրջանային հակամարտություններում, ինչպես նաև քաղաքացիական պատերազմներում մուսուլմանների զանգվածային զոհվելու: Նա հայտարարել է, որ Թուրքիան երբեք հանդուրժող չի լինի ահաբեկիչների դեմ, որոնք կարող են տարբեր կրոնների ներկայացուցիչներ լինել: Դրանից հետո նա խոսել է Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցության մասին:
«Մենք ստուգում ենք Եվրոպային: Կկարողանա՞ Եվրոպան ընդունել և իր շարքերում ներառել Թուրքիային, որի բնակչությունը մուսուլմաններ են: Եթե դուք դեմ եք իսլամաֆոբիային, ապա պետք է Թուրքիային ԵՄ ընդունեք»,-հայտարարել է նա:







































