«Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի գործակալն ակնարկել է, որ ֆուտբոլիստը պատրաստ է փոխել ակումբային գրանցումն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Այժմ Ֆալկաոն վարձավճարով հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:
«Ես կցանկանայի, որ Ֆալկաոն աշխատի Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ:Ռադամելը խաղադաշտում 90 րոպե անցկացնող ֆուտբոլիստ է, և ես պատճառ չեմ տեսնում այլ կարծիք ունենալու համար:
Հետագայում Ֆալկաոն կխաղա աշխարհի 7 լավագույն ակումբներից մեկում»,- Daily Express-ը մեջբերում է գործակալի խոսքերը:








































