Աֆղանստանի խորհրդարանում Կենտրոնական բանկի ղեկավարի թեկնածության քննարկումն ավարտվել է կին պատգամավորների միջև բախումով: Այդ մասին հաղորդել է Hama Press գործակալությունը:
Տարաձայնությունների պատճառ է դարձել նախագահ Աշրաֆ Գանի Ահմաձայի կողմից ներկայացված թեկնածու Հալիլ Սեդիկի երկքաղաքացիությունը: Մի շարք խորհրդարանականներ հանդես են եկել ընդդեմ կենտրոնական բանկի հավանական թեկնածուի և հաստատության աշխատանքի վերաբերյալ նրա ծրագրերի դեմ:
Երբ լեզվակռիվը վերածվել է վեճի, ստորին պալատի ներկայացուցիչ Աբդուլ Ռաուֆ Իբրահիմը խնդրել է թեկնածուին և վեճի ամենաակտիվ մասնակիցներից երկուսին լքել խորհրդարանի շենքը: Դրա համար հավելյալ ուժեր են հրավիրվել:









































