Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող Սերժ Սարգսյանի քարոզչական տեսահոլովակում երևացող կադրերը, երբ ցուցադրվում էին նախկինում այլ առիթներով, դրանցում երևում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Սակայն քարոզարշավի համար մոնտաժված տեսահոլովակում Քոչարյանը չկա:
«Ժողովուրդ»-ը փորձեց իրավիճակի առնչությամբ պարզաբանումներ ստանալ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից, որն ասաց. «Ես տեղյակ չեմ՝ ինչ կադրերի մասին եք խոսում: Բայց եթե նման բան կա, ես համոզված չեմ, որ դրանք այն նույն կադրերն են, որտեղ Սերժ Սարգսյանը եղել է Ռոբերտ Քոչարյանի հետ»: ՀՀԿ խոսնակը խորհուրդ տվեց այլևս հարցեր չտալ, քանի որ ինքը տեսանյութի ռեժիսորը չէ և չի կարող պատասխանել:









































