Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարությունում փոփոխություններ է իրականացրել, մասնավորապես՝ փոխելով ներքի գործերի և զբոսաշրջության նախարարներին: Այս մասին գրում է թուրքական Hyuriet-ը:
Ըստ Էրդողանի աշխատակազմի հայտարարության՝ նոր ներքին գործերի նախարար է դարձել Ստամբուլի նախկին քաղաքապետ Մուամմեր Գյուլերը: Մշակույթի և զբոսաշրջության նախարար է նշանակվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիկը:
Էրդողանը նոր ղեկավարներ է նշանակել նաև առողջապահության և կրթության նախարարություններում:
Պարբերականն այս փոփոխություններն «անսպասելի» է անվանել: