ԱՄՆ Կոնգրեսի կողմից Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների ընդունումը «կսպանի» ժամանակավոր համաձայնությունը, որը Թեհրանը ձեռք է բերել «վեցյակի» հետ անցյալ տարվա նոյեմբերին Ժնևում: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆին:
«Կոնգրեսի նախագիծը կսպանի համատեղ գործողությունների նախագիծը, որը մենք ընդունեցինք անցյալ տարի Ժնևում»,-Դավոսի տնտեսական ֆորումի ընթացքում իր ելույթի ժամանակ ասել է Զարիֆը:
Նա նաև ընդգծել է, որ պատժամիջոցների ընդունման դեպքում Իրանի խորհրդարանը ստիպված կլինի պատասխան միջոցառումներ ձեռնարկել:







































