ԱՄՆ-ի Մերձավոր Արևմուտքում և հյուսիս-արևելյան մասերում հաստատվել են սաստիկ ցրտեր, որի հետևանքով շաբաթվա սկզբից զոհվել են տասնյակ մարդիկ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը` վկայակոչելով ԱՄՆ-ի ազգային օդերևութաբանական ծառայության ներկայացուցիչներին, առաջիկա օրերին եղանակն ավելի կցրտի:
Օդերևութաբաններից մեկի խոսքերով` Հյուսիսային բևեռից եկած ցուրտ օդային զանգվածները դարձել են նման ցրտերի պատճառ:
«Այժմ ԱՄՆ-ի տվյալ շրջանների մի մասում ջերմաստիճանը ցածր է կլիմայական նորմայից 23-26 աստիճանով»,-ասել է օդերևութաբանը` նշելով, որ ցուրտն իր գագաթնակետին կհասնի հինգշաբթի լույս ուրբաթ գիշեր:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` Մեն նահանգում օդի ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -37-42 աստիճան՝ ըստ Ցելսիուսի: Չորեքշաբթի Նոր Անգլիա նահանգում` Նյու Հեմփշիրում օդի ջերմաստիճանը եղել է -44 աստիճան՝ ըստ Ցելսիուսի:
Իշխանությունները մարդկանցառաջարկում են ցրտերի անցնելուն սպասել հատուկ բացված ապաստարաններում: Որոշ բնակավայրերում ստեղծվել են նմանատիպ տասնյակ ապաստարաններ, որոնք գործում են շուրջօրյա:









































