Sunday, 14 06 2026
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին

Լուրջ կասկածներ կան, որ Գյումրիից հետո ՌԴ-ն կկատարի իր պարտավորություններն ավելի մեծ խնդիրների դեպքում

«Առաջին լրատվական» RealPolitik հաղորդաշարի հյուրն է  «Ժողովրդավարության անվտանգության և զարգացման հայկական կենտրոնի»  փորձագետ Մարթա Այվազյանը:

Այն, ինչ վերջին օրերին տեղի էր ունենում Գյումրիում, ողբերգականությունից դուրս, բավական շատ է քննարկվում թե́ Հայաստանում, թե́ Հայաստանից դուրս՝ ռուսական և արևմտյան մամուլում: Անվտանգության հարց է. ի վերջո, ռուսական 102-րդ ռազմաբազան կոչված է ոչ միայն տարածաշրջանում ռուսական ներկայություն ապահովելու, այլև ապահովելու (այդպիսի տպավորություն ունենք մենք) Հայաստանի անվտանգությունը: Ես ուզում եմ, որ Դուք այդ տեսանկյունից գնահատեք Գյումրիի դասերը:

Գյումրիի դասերը, որոնք շատ ողբերգական էին, ցույց տվեցին, թե ինչքանով մենք կարող ենք վստահել Ռուսաստանին՝ որպես մեր գործընկերոջ և որպես մեր անվտանգությունը երաշխավորող հիմնական ուժի: Բացատրեմ, թե ինչու է այդպես: Ռուսաստանն ունի շատ հստակ պայմանագրային պարտավորություններ, համաձայն որոնց՝ ինքը պարտավոր է հանձնել ոճրագործին կամ կասկածյալին հայ իրավապահ մարմիններին: Դա վերաբերում է հենց ռուսական ռազմաբազայի վերաբերյալ պայմանագրին: Կա մեկ այլ պայմանագիր, որը վերաբերում է նաև սահմանապահ ուժերին, որոնք նույնպես ունեն որոշակի պարտավորություններ, և նրանց պարտավորություններից մեկն է ցանկացած օրինախախտում հանձնել հայկական իշխանություններին:

Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները այս հարցում, որը, լինելով շատ ողբերգական, թերևս կարող է ստեղծել մի իրավիճակ, որի համեմատ այս սպանությունները կհայտնվեն մեկ այլ հարթությունում, եթե Հայաստանին իսկապես որևէ վտանգ սպառնա: Պարտավորությունների չկատարումն ինքնին արդեն հարց է առաջացնում՝ իսկ արդյոք այլ դեպքերում, երբ Ռուսաստանը պարտավորություն ունի մեզ պաշտպանելու, կպաշտպանի՞, թե՞ չի պաշտպանի: Ես, համենայն դեպս, շատ մեծ կասկածներ ունեմ, որ Ռուսաստանը իսկապես կկատարի իր պարտավորությունները ավելի մեծ խնդիրների դեպքում:

Բացի Գյումրիի դեպքերից, մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Տավուշի մարզում: Ադրբեջանի կողմից արդեն ռմբակովծում է Հայաստանի տարածքը: Ռուաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ,- Հայաստանը ևս ՀԱՊԿ անդամ է,- այս դեպքում նույնպես պետք է իր ձայնը բարձրացնի կամ նվազագույնը կրճատի իր ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ: Տվյալ դեպքում խնդիրը մենք պետք է դիտարկենք միայն իրավական հարթությունում: Այստեղ նույնպես կան շատ հստակ պայմանագրային պարտավորություններ՝ և́ երկկողմ, և́ բազմակողմ:

Պետք է հասկանանք, որ Հայաստան-Ռուսաստան 1997 թ. հայտնի պայմանագիրը, որը երկարաձգվեց 2010 թ., բոլորովին տարբեր գործողություններ ու պարտավորություններ ենթադրող պայմանագրեր են: Մենք ումի՞ց ավելի շատ ակնկալիքներ պետք է ունենանք, օրինակ, այսօր Տավուշում հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձություններում:

Հայ-ադրբեջանականիդեպքում՝ավելիշատՀԱՊԿշրջանակներում, ինչվերաբերումէԳյումրիին, ապադազուտհայ-ռուսականերկկողմպայմանագիրէ: Դարձյալ մենքգիտենք, որՀԱՊԿ-ումհիմնականուժըՌուսաստաննէ: Եվավելին, արդենհիշատակեցիռազմականհամագործակցություննուԱդրբեջանիհետմիլիոնավորգործարքները, այստեղկաննաևմիջազգայինպարտավորություններ, որըՌուսաստանընույնպես խախտում է: Եթե գոյություն ունի հակամարտություն, ապա միջազգային պայմանագրերով պետություններին կոչ է արվում,- եթե չասենք, որ դրանք պարտավորեցնող կոչեր են,- չդիմել այնպիսի գործողությունների, որոնք կարող են բացասաբար ազդել հակամարտությունների կարգավորման գործընթացի վրա և ավելացնել լարվածությունը տվյալ տարածաշրջանում:

Իսկ տվյալ դեպքում մենք գործ ունենք Ռուսաստանի հետ, որը միջնորդ երկիր է խաղաղ կարգավորման գործընթացում:

Դա արդեն երրորդ միջազգային շրջանակն է: Որպես միջնորդ երկիր՝ նա ուղղակի պարտավոր է կատարել այդ պահանջները: Այս ամեն ինչի հետ մեկտեղ ես ուղղակի չեմ կարող չհիշել Օտո ֆոն Բիսմարկի բառերը, որ Ռուսաստանի ստորագրությունը չարժե նույնիսկ թուղթը, որի վրա այն դրված է:

Եվ դրա պարզ վկայությունը 1994 թ. Ուկրաինայի հետ պայմանագիրն է: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում, և այն միջազգային կարգի խախտումը, որը Ռուսաստանը գործեց 2014 թ., անվտանգության մեր պատկերացումների վրա ինչպիսի՞ ազդեցություն գործեց: Որովհետև փոխվել է համընդհանուր միջազգային կարգը, և համապատասխանաբար՝ անվտանգության մեր պատկերացումները: Ի՞նչ է անվտանգությունը 21-րդ դարում:

Նախ անդրադառնանք Ուկրաինային, որը հենց մեզ էլ է վերաբերում. ունենք միջպետական անվտանգության հետ կապված խնդիրներ, որոնք կարգավորվում են միջազգային փաստաթղթերով: Այն, ինչ տեղի ունեցավ 2014 թ. Ուկրաինայում՝ և́ Ղրիմի բռնակցումը, և́ Բուդապեշտի համաձայնագրի չկատարումը, դա բռնակցում է, ուրիշ բան չես կարող ասել: Նորագույն պատմության մեջ վերջին անգամ նման դեպք եղել է, երբ Իրաքը հարձակվեց Քուվեյթի վրա: Իրականում ասում են, որ միջազգային իրավունքը փափուկ իրավունք է, այն գործում է այնքանով, որքանով, բայց, այնուամենայնիվ, պետությունները ինչ-որ սկզբունքային հարցերում համաձայնության էին եկել և պարտավորվում էին չխախտել: Մասնավորապես, դա վերաբերում էր տարածքային ամբողջականությանը: Ռուսաստանը, խախտելով այդ սկզբունքը, իրականում սկսեց վտանգ ներկայացնել ամբողջ աշխարհի համար: Տարօրինակ չէ, որ հարևանները սկսեցին շատ ավելի մեծ զգուշությամբ վերաբերվել, նույնիսկ ամենամոտ դաշնակիցներն ու անմիջական հարևանները: Եթե դա հնարավոր է Ուկրաինայի դեպքում, երբ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն էր, ինչ երաշխիքներ կան, որ Ռուսաստանը նման քայլի չի դիմի ցանկացած այլ երկրի դեպքում: Արդեն նախադեպը ստեղծվել է: Շատ պետություններ, որոնք նույնիսկ հեռու են գտնվում Ռուսաստանից, փոխեցին իրենց վերաբերմունքը նրա հանդեպ: Եթե մենք խոր ուսումնասիրենք, ապա կհասկանանք, որ բոլոր պետություններն էլ ունեն նմանատիպ խնդիրներ իրենց հարևանների հետ: Դա պատմության ընթացքում ստեղծված իրավիճակ է:

 

Ավելին՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում