Կլոդ Մոնեի «Կառան» նկարը Լոնդոնում վաճառքի է հանվել Sotheby’s աճուրդում, հայտնում է Ria Novosti-ն: Աճուրդի տան ներկայացուցչի խոսքով՝ նկարը, որն «իմպրեսիոնիզմի բացառիկ օրինակ է, առաջին անգամ է վաճառքի հանվում վերջին քառորդ դարում»:
Կտավը գնահատվում է 7,5-10 մլն ֆունտ սթեռլինգ: Աճուրդը տեղի կունենա փետրվարի 3-ին:
Մոնեն «Կառանը» ստեղծել է Հոլանդիայում, որտեղ 1871թ. ամռանն իր ընտանիքի հետ 4 ամիս է անցկացրել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի գործերի աճուրդում վաճառքի է հանվել Կլոդ Մոնեի ևս մեկ կտավ՝ «Գրանդ ջրանցքը Վենետիկում»: Նկարի նախնական գինը 20-30 մլն ֆունտ սթեռլինգ է:




































