Ամուսնական կյանքը բավարար է, որպեսզի կինը հակում ունենա ալկոհոլին: Կանայք սկսում են ավելի շատ ալկոհոլ օգտագործել, այն դեպքում, երբ տղամարդիկ նվազեցնում են չափաբաժինը:
Հետազոտությունն անցկացվել է ամերիկյան չորս համալսարանների կողմից: Կայուն կյանքը հարաբերություններում նպաստում է նրան, որ տղամարդիկ ավելի քիչ են խմում, իսկ կանայք ընդհակառակը՝ ալկոհոլ են օգտագործում ավելի հաճախ:
Ստացվում է, որ ամուսնությունը կնոջ համար նոր սոցիալական միջավայր է ստեղծում, որն էլ նպաստում է, որ կինն ալկոհոլի նկատմամբ հակում ունենա: Ամուսնացած տղամարդիկ, ամուրիների հետ համեմատած, ավելի քիչ ալկոհոլ են օգտագործում: Այսինքն՝ ամուսնալուծությունից հետո տղամարդը կրկին վերադառնում է նախկին կյանքին կամ ավելի վատ:
Որոշ ուսումնասիրություններ ապացուցում են, որ տղամարդիկ ավելի շատ հնարավորություններ ունեն արտաքին սթրեսներին դիմակայելու, այդպիսի հանգստացնող միջոցներից էլ ալկոհոլն է: Կանայք, ընդհակառակն, ավելի շատ շանսեր ունեն ալկոհոլի միջոցով դիմակայելու ներքին սթրեսներին:
Միաժամանակ, այն տղամարդիկ, ովքեր նվազեցրել են ալկոհոլի օգտագործումը, ամենայն հավանականությամբ, ամուսնության մեջ երջանիկ կլինեն:







































