Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Ասիեր Իլյարամենդին հայտարարել է, որ չի հեռանա ակումբից առաջիկա ժամանակահատվածում: Ֆուտբոլիստը նշել է նաև, որ ցանկանում է մնալ «Ռեալ»-ում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ատլետիկ»-ը մտադիր էր վարձակալել նրա իրավունքները:
«Ինձ դեռ ոչ ոք ոչինչ չի ասել: Այժմ չգիտեմ` մնալու՞ եմ, թե գնալու: Կանեմ այն, ինչ կասի «արքայական ակումբ»-ի ղեկավարությունը: Ներկայումս «Ռեալ»-ի ֆուտբոլիստ եմ: Ինձ լավ եմ զգում Մադրիդում և ցանկանում եմ մնալ «Ռեալ»-ում»,- AS-ը մեջբերում է Իլյարամենդիի խոսքերը:








































