Հասարակական կազմակերպությունները Shell նավթային ընկերությանը և Goldman Sachs ներդրումային բանկին Public Eye Awards ամենամյա մրցանակաբաշխության այս տարվա հաղթող են ճանաչել։ Public Eye Awards-ը շնորհվում է մարդու իրավունքների և բնության դեմ կատարված ամենացայտուն հանցագործությունների համար։ Այս մասին հաղորդում է «Գրինփիս»-ը:
«Ազգային հակակրանք» անվանակարգում հաղթող ճանաչված Shell-ի համար քվեարկել է 42 հազար մարդ ամբողջ աշխարհից։ Ընկերությունն իրականացնում է ամենառիսկային, հակասական և կեղտոտ նավթային ծրագրերն ամբողջ աշխարհում և հավակնում է Արկտիկայում գտնվող հիմնական նավթային ռեսուրսների տիրակալի դերին:
Իսկ Goldman Sachs բանկը ժյուրիի անդամներից ստացել է մրցանակ «ժամանակակից տնտեսության մեջ բոլոր խնդիրների խորհրդանիշ» անվանակարգում: «Այդ բանկը գումար է վաստակում ամեն ինչից. և՛ եվրոգոտու ստեղծումից, և՛ դրա սնանկացումից, ֆինանսական ճգնաժամից, որը միլիոնավոր մարդկանց գործազրկության պատճառ է դարձել»,- ասել է Public Eye Awards-ի ժյուրիի անդամ Միխայել Բաումգարտները:








































