Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ֆեդերիկո Մակեդան կարիերան կշարունակի «Շտուտգարտ»-ում: Այս մասին տեղեկացնում է թիմի պաշտոնական կայքը:
Խաղացողը վարձավճարով հանդես կգա գերմանական թիմում: Պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը:
Մակեդան կխաղա 14 համարի մարզաշապիկով:








































