Համացանցում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Շակիրան արդեն երրորդ անգամ վաճառքի է հանել Մայամի-Բիչում գտնվող իր առանձնատունը, գրում է 7 days-ը:
Հաղորդագրության համաձայն՝ անշարժ գույքի գինը 13 միլիոն դոլար է կազմում: Հայտնի է նաև, որ 2013թ. Շակիրան փորձել է առանձնատունը 15 միլիոն դոլարով վաճառել, սակայն գնորդներ չեն եղել:
Առանձնատունը հսկայական հյուրասենյակ ունի, որտեղից դեպի լողավազան ելք կա, հեռուստացույց դիտելու համար հատուկ սենյակ, սպորտդահլիճ, բիլիարդի սրահ և մի քանի ննջարաններ:
Դրանից բացի առանձնատունը գտնվում է Ջենիֆեր Լոպեսի, Շերի, Բիլի Ջոելի և այլ հայտնիների տների հարևանությամբ:











































