Խմբակային զբոսանքները օգնում են ֆիզիկական ակտիվության նկատմամբ դրական վերաբերմունք ձևավորել, ինչպես նաև փորձ փոխանակել: Դրանից բացի, այս զբոսանքների շնորհիվ մարդն իրեն միայնակ չի զգում, գրում է Zee News-ը: Արևելյան Անգլիայի գիտնականները վերլուծել են 42 ուսումնասիրությունների արդյունքներ: Դրանց 14 երկրներից 2000 մարդ է մասնակցել: Մասնակիցները մեկ ժամից պակաս տևող նման զբոսանքների են մասնակցել:
Նման ակտիվության շնորհիվ կամավորների առողջությունը զգալիորեն բարելավվել է: Փոքր, սակայն նկատելի փոփոխություններ են նկատվել նաև ֆիզիկական պատրատվածության, արյան ճնշման, սրտի ռիթմի, շնչառական համարակարգի, խոլեստերինի մակարդակի, ճարպային հյուսվածքների քանակի և ընկճախտի մակարդակի հետ կապված: Խմբակային զբոսանքների մասնակցած մարդկանց մեկ քառորդը սովորաբար շարունակում է մասնակցել այդ զբոսանքներին:
Գիտնականները կարծում են, որ բժիշկները պետք է իրենց հիվանդներին խորհուրդ տան քայլել: Դրա առավելությունը կայանում է նրանում, որ այն սպորտի պարզ և անվտանգ միջոց է: Փորձին մասնակցած շատ կամավորներ տարբեր հիվանդություններով են տառապել, այդ թվում նաև շաքարախտով, արտրիտով, ընկճախտով, ճարպակալմամբ, Պարկինսոնի հիվանդությամբ, և քայլելը նպաստել է նրանց առողջության ամրապնդմանը:









































