Հինգշաբթի օրը նավթի համաշխարհային գները սկսել են նվազել` քանակային մեղմացման մասին Եվրոպական կենտրոնական բանկի հայտարարությունից հետո: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով վաճառքի տվյալներին:
Նշվում է, որ Brent ապրանքանիշի մարտի ֆյուչերսների արժեքը նվազել է 0.61 տոկոսով`մեկ դոլարի դիմաց հասնելով 48.73 բարելի: WTI ապրանքանիշի նավթի գները նվազել են 1.37 տոկոսով` հասնելով մեկ բարելի դիմաց 47.13 դոլարի:
ԵԿԲ-ն ավելի վաղ հայտարարել է ամսական 60 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու ծրագրի թողարկման մասին: Ծավալը, սակայն գերազանցել է սպասլիքները: Ծրագիրը կգործի 2015-ի մարտից մինչև 2016-ի սեպտեմբեր:










































