Թուրքիան շահող երկիր է`նավթի համաշխարհային գների անկման առումով: Այս մասին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը, գրում է Ria Novosti-ն:
«Թուրքիան շահեց նավթի գների իջեցումից: Դրանից մեր ամենամեծ օգուտը վճարման բալանսի դեֆիցիտի կրճատումն է»,-ասել է Բաբաջանը: Նա հավելել է, որ նավթի գների նվազումը կարող է աննշան բացասական ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա` նավթամթերքների վաճառքից ստացված հարկային մուտքերի նվազեցման հետ կապված:
Բաբաջանի խոսքերով` 2015-ին Թուրքիայի տնտեսությունը կաճի 4 տոկոսով: Սակայն, այդ հաշվարկն արված է ավելի բարձր: Իսկ նման գների պահպանման դեպքում Թուրքիայում ինֆլյացիան կարող է հասնել մինչև 5 տոկոսի:








































