Wednesday, 01 07 2026
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ճապոնիայի ԱԳ պետնախարարին

Հունվարի 22-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարար Մինորու Կիուչիին, ով Հայաստան է ժամանել՝ Երևանում Ճապոնիայի դեսպանության գործունեության մեկնարկի կապակցությամբ։

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Երևանում դեսպանություն հիմնելու՝ Ճապոնիայի կառավարության որոշումը, ինչը, նախարարի բնորոշմամբ, առավել կամրապնդի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պետնախարար Կիուչին նշել է, որ Ճապոնիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը և հենց դրանով է պայմանավորված Երևանում դեսպանություն բացելու որոշումը։ Մինորու Կիուչին փոխանցեց Ճապոնիայի կառավարության ցավակցությունները՝ Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։

Հանդիպմանը անդրադարձ է արվել 2012թ. ՀՀ Նախագահի՝ Ճապոնիա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, քաղաքական երկխոսության ակտիվացման, ԱԳՆ-ների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման, խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջև փոխգործակցության, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման, մշակութային փոխանակումների աշխուժացման հարցերին։

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել՝ Հայաստանի զարգացմանը Ճապոնիայի կողմից ցուցաբերվող շարունակական աջակցության համար՝ ընդգծելով դրանց կարևոր նշանակությունը՝ ենթակառուցվածքների, ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման, բնական աղետների կանխարգելման բնագավառներում։ Երկուստեք ընդգծվել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությունը մեծ ներուժ ունի։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին մի շարք հրատապ տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ։ Պետնախարար Կիուչին ներկայացրեց կորեական թերակղզում անվտանգության և կայունության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերը։

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ջանքերը՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում