Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի հաջորդ խաղարկության ուղեգիր չնվաճելը ոչինչ է Բունդեսլիգայից դուրս մնալու հնարավորության նկատմամբ: 17 տուրերից հետո դորտմունդցիները նախավերջին տեղում են:
«Չեմպիոնների Լիգան նշանակություն չունի ինձ համար: Հաշվի առնելով այն, թե ինչ վիճակում ենք հիմա գտնվում, պարզապես պետք է պահպանենք մեր տեղը Բունդեսլիգայում և շարունակենք ավելի շատ մարզվել հաջորդ մրցաշրջանում:
Առջևում դեռ 17 հանդիպում ունենք առաջնությունում: Դա շատ է: Այժմ աշխատում ենք այն դրվագների վրա, որոնք ամռանը մշակելու ժամանակ չենք ունեցել»,-Bild-ը մեջբերում է Կլոպի խոսքերը:








































