Համաքաղաքացիական շարժման մաս կազմող Հայ ազգային կոնգրեսը ապրիլի 8-ին հրավիրել է հանրահավաք, որը, ինչպես հայտարարվել է, պետք է հանդիսանա հասարակության ինքնակառավարման յուրատեսակ ֆորում, նույնն է թե համաքաղաքացիական հավաք` օժտված որոշումներ կայացնելու եւ դրանք գործադրելու լիակատար իրավասությամբ:
Համաքաղաքացիական հավաքի գաղափարը իրագործելու համար նախ և առաջ անհրաժեշտ է, որ հասարակության հնարավորինս լայն զանգվածներ ներգրավվեն այդ աշխատանքներում: Այս պարագայում միայն հնարավոր կլինի հիմքեր դնել հասարակության իրական ինքնակազմակերպման համար:
Ուստի կոչ ենք անում քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել ինչպես ապրիլի 8-ին Մատենադարանի մոտ կայանալիք հանրահավաքին, այնպես էլ համաքաղաքացիական հավաքի նախապատրաստման աշխատանքներին: Մեր մասնակցությունն է մեր հաղթանակի գրավականը:
Հավասարների հավաք
5-ը ապրիլի, 2011թ.