Ադրբեջանական SalamNews.org կայքի փոխանցմամբ, երեկ ուշ երեկոյան Ադրբեջանում ծեծի է ենթարկվել ընդդիմադիր «Ազադլիգ» («Ազատություն») թերթի լրագրող Ռամին Դեկոն: Դեպքը գրանցվել է Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի մոտ:
Տուն վերադառնալիս լրագրողին են մոտեցել երկու անհայտ անձինք և դաժանորեն ծեծի ենթարկել նրան: Սակայն լրագրողին հաջողվել է մի կերպ դուրս պրծնել նրանց ձեռքից և փախուստի դիմելով փրկել կյանքը:
Դեպքից հետո Դեկոն հայտարարել է, որ այդ անծանոթներն իրեն «խորհուրդ են տվել» այլևս չմասնակցել ընդդիմության ակցիաներին և «այսուհետ առավել խելացի գտնվել»:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Բաքվի կենտրոնում ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիայից հետո` ապրիլի 3-ին, անհայտ անձինք առևանգել էին Դեկոյին և երեք ժամանոց «պրոֆիլակտիկ» զրույց վարել նրա հետ, ապա ազատ արձակել: