Google կորպորացիան App Store առցանց խանութում տեղադրել է iOS բջջային օպերացիոն համակարգի համար Chrome դիտարկիչի թվով 40-րդ տարբերակը: Ծրագիրը Android տարբերակի հետևից յուրացրել է Handoff գործառույթը, որը թույլ է տալիս այլ սարքերով շարունակել աշխատանքը նախորդ սարքով աշխատելիս ավարտած հատվածից:
Նորույթ է դարձել նաև «տեսողական լեզուն» կամ, այլ կերպ ասած, «նյութական դիզայնը»:
iPhone-ում հավելվածն ավելի քիչ է տարբերվում Android տարբերակից, քան առաջ:
Թարմացումն արդեն հասանելի է առցանց խանութում՝ հայտնում է VentureBeat-ը:





































