Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է ռուս մոդել Իրինա Շեյկից բաժանվելու որոշումը:
«Ծանոթության 5 տարիներից հետո իմ հարաբերություններն Իրինա Շեյկի հետ մոտեցան ավարտին: Ճիշտ ժամանակն էր բաժանվելու: Այս բաժանումն օգտակար կլինի երկուսիս համար: Իրինային երջանկություն եմ մաղթում»,- հայտարարել է Ռոնալդուն:
Հիշեցնենք, որ տեղեկություններ են շրջանառվում, որ Ռոնալդուն արդեն նոր ընկերուհի ունի: Պորտուգալացին հանդիպում է «Ռեալ»-ի պաշտոնական հեռուստաալիքի հաղորդավարուհի Լուսի Վիլալոնի հետ:






































