Մադրիդի «Ռեալ»-ը մտադիր է բողոքարկել Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակներում «Վալենսիա»-ի դեմ պատասխան խաղի գլխավոր մրցավար Միգել Անխել Պերես Լասայի որոշումը:
Հիշեցնենք, որ հանդիպման 88-րդ րոպեին մրցավարը խաղադաշտից հեռացրեց արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիային: Գնդակի համար պայքարում կիսապաշտպանը հարված էր հասցրել հակառակորդին: Մրցավարը դա համարեց կոպիտ խաղ և Դի Մարիային անմիջապես կարմիր քարտ ցույց տվեց:
Այսպիսով՝ «Ռեալ»-ի ներկայացուցիչները համաձայն չեն մրցավարի որոշման հետ և պատրաստվում են բողոքարկել այն:






































