Ամերիկյան Միսուրի նահանգի հնգամյա բնակիչը հրացանից կրակել է իր ինն ամսական եղբոր վրա։ Ստացած վերքերից նորածինը մահացել է:
Տղաների մայրը զանգահարել է փրկարար ծառայություն, հայտարարելով, որ իր որդին կրակել է փեյնթբոլի հրացանից, բայց պարզվել է, որ երեխայի ձեռքում 22 կալիբրի հրացան է եղել: Զենքը պատկանել է ընտանիքի բարեկամներից մեկին՝ հաղրոդում է Ինտերֆաքսը:








































