Իտալական «Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդին հետաքրքրել է եվրոպական գրանդ ակումբներին, տեղեկացնում է Tutto Sport-ը:
Ըստ աղբյուրի` 21-ամյա արգենտինացու հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ատլետիկո»-ն և Լոնդոնի «Չելսի»-ն:
Հավելենք, որ Իկարդին Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 19 հանդիպման, դարձել 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:






































