Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

«Մոցարտի» սիրահարը. Գագիկ Խաչատրյանի ունեցվածքը բազմապատկվել է

Նախագահ Սերժ Սարգսյանի՝ հունվարի 18-ին Պետեկամուտների կոմիտեում արած հայտարարությունը ցնցել է Հայաստանի գրեթե ողջ կառավարման ու գործարար համակարգը: Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանը հայտարարել էր. «Անկեղծ ասած, ես խիստ բավարարված եմ այն աշխատանքով, որ կատարվել է»: ՀՀ նախագահը նաև պարգևատրել էր ՊԵԿ-ի մի շարք աշխատակիցների:

Այդ հայտարարությունից ընդամենը մի շաբաթ է անցել, բայց գրեթե բոլոր անկյուններում չեն դադարում խոսակցությունները, թե երկրի նախագահն ինչպես կարող է գոհունակություն հայտնել մի ոլորտի աշխատանքի նկատմամբ, որից այսօր դժգոհ է Հայաստանի ողջ գործարար հատվածը: Երկրի նախագահն ինչպես կարող է բավարարված զգալ մի ոլորտի ծառայողների աշխատանքով, ում գործունեության արդյունքում հարկային հավաքագրումները թեև բացարձակ թվով ավելանում են, բայց ՀՆԱ-ի հետ համեմատած չեն ավելանում: Սա նշանակում է, որ ՊԵԿ-ի՝ այդ նույն աշխատակիցների շնորհիվ ՀՀ տնտեսության ու հարկային հավաքագրման ոլորտում ստվերը շարունակում է գերիշխող մնալ: Նախագահը նաև Համաշխարհային բանկի Doing bussines ցուցանիշով արձանագրած որոշակի առաջընթացն էլ վերագրեց ՊԵԿ աշխատանքին: Սակայն հիշեցնենք, որ Doing bussines-ի առաջընթացը վերաբերում էր ոչ բիզնես անելուն, այլ բիզնես սկսելուն, բիզնեսի գրանցումը հեշտացնելուն: Իսկ բիզնես գրանցելն ու անելը բոլորովին էլ նույն բանը չեն, հատկապես մեր երկրում: Դու կարող ես 10 ոլորտներում տարբեր գործունեություն սկսել, բայց չկարողանալ դրանք գործուն բիզնեսի վերածել: Եվ այսքանից հետո, այն էլ՝ նախընտրական շրջանում անհասկանալի է հրապարակավ գոհունակություն հայտնել այդ ոլորտից, որի ծառայողների դեպքում հայտնի ճշմարտություն է դարձել, որ կոռումպացված են:

Մեր տեղեկություններով, Ս. Սարգսյանը Հայաստանի գործարար միջավայրում կամ տնտեսության այլ ոլորտներում փոփոխություններ կամ «խաղի կանոններ» մշակելու դեպքում պայմանավորվածությունները կատարում է հիմնականում Գ. Խաչատրյանի հետ: Ընդ որում՝ ասում են, թե նախագահը նույնը հորդորում է անել նաև գործարարներին: Ասում են, որ նա գործարարներին ուղղորդում է, որ տնտեսական հարցերը քննարկեն ոչ թե կառավարության, այլ Գ. Խաչատրյանի հետ: Եվ այսպիսի անսահման վստահության պայմաններում այսօր Գ. Խաչատրյանը ՀՀ տնտեսական ոլորտում դարձել է ամենահզոր պաշտոնյան և ամենախոշոր ու արտոնյալ գործարարներից մեկը: Հայտնի է, որ ստվերային ողջ հաշվապահությունն ու հարկահանությունը նրա ձեռքով է իրականացվում: Այս պաշտոնյան ՀՀ տնտեսությունում դարձել է հիմնական առանցքային դերակատարը, իհարկե, ոչ դրական իմաստով:

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի մասին գործարարների կողմից ու մամուլում պարբերաբար հայտարարություններ են եղել, որ խոչընդոտում է իրենց աշխատանքին: Հիշեցնենք, որ տարիներ առաջ սուրճ արտադրող «Ռոյալ Արմենիա» ընկերությունը մաքսային ծառայության հետ երկար տարիներ դատական քաշքշուկի մեջ էր: Այդ ընկերության ղեկավարները նույնիսկ ձերբակալվեցին: Ողջ պատմությունն այն պատճառով էր, որ ընկերության ղեկավարները Մաքսային ծառայության պետի տեղակալ Գ. Խաչատրյանին մեղադրում էին կոռումպացվածության և իրենց գործունեությանը խանգարելու մեջ: Հիշեցնենք, որ Գ. Խաչատրյանին նույնպիսի գործունեության մեջ հրապարակավ մեղադրում էր նաև գործարար և նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Ս. Սարգսյանն ինքը 2008թ. իր երդմնակալությունից հետո նույն հարկային-մաքսային ծառայությունների ղեկավարների հանդիպման ժամանակ մեղադրել էր նրանց՝ ասելով, որ համակարգում ծաղկում են հոռի երևույթները, կաշառակերությունը, հովանավորչությունը, ամբարտավան վերաբերմունքը, և անհրաժեշտ է անխնա պայքար մղել այդ երևույթների դեմ:

Իհարկե, կարելի է ասել, որ անցած 5 տարիներին այդ երևույթների դեմ պայքար է մղվել, բարեփոխումներ են իրականացվել և այլն: Սակայն մղված պայքարի ու բարեփոխումների արդյունքը պետք է արտացոլվեր նաև Հայաստանի տնտեսական ցուցանիշներում: Բայց նորից կրկնենք, որ Հայաստանի համախառն ներքին արդյունքում հարկերի չափը այս 5 տարիներին չի ավելացել, ավելին՝ պակասել է: Այսքանից հետո այդ ոլորտի աշխատանքների նկատմամբ «խիստ բավարարվածություն» արտահայտելը խիստ անհասկանալի է և բազում հարցեր առաջացնող:

Ինչ վերաբերում է Գ. Խաչատրյանի բիզնես գործունեությանը, ապա դա հայտնի է անգամ շարքային քաղաքացիներին, որին մենք արդեն անդրադարձել ենք: Սակայն պարզվում է, որ մեր նախորդ հրապարակումը թերի էր: Մենք կարողացել էինք ՊԵԿ նախագահի բազում բիզնեսների մի մասն արձանագրել: Հրապարակումից հետո խմբագրություն էին զանգահարում մարդիկ և հայտնում, որ նրան են պատկանում մրգի, խաղալիքների և մեքենաների բիզնեսով զբաղվող «Մեգաֆուդ», «Մեգաթոյս», «Մեգամոթորս» ընկերությունները: Մեր հրապարակման մեջ թվարկել էինք ՊԵԿ նախագահին պատկանող բիզնեսների մի մասը, չէինք հիշեցրել, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ նրան են պատկանում «Հագուստի աշխարհ» խանութների ցանցը, «Գալաքսի» խանութները և նույնանուն տաքսի ծառայությունը, «Սանտա ֆե» սրճարանը, սպորտային հագուստների «Ֆիլլա» ֆիրմային խանութը: Գ. Խաչատրյանը խոշոր փայատեր է նաև Երևան-Եղվարդ ճանապարհին գտնվող կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Անի» ընկերությունում և այլն: Նախորդ անգամ հիշեցրել էինք նրան պատկանող Եղվարդից Երևան եկող 269 համարի երթուղին, «Անի» տաքսի ծառայությունը, տարբեր ապրանքների ներկրումներով զբաղվող «Ապեյրոն» և «Չիմեգ» ընկերությունները, «Նոր Զովք» խանութների ցանցը, Հյուսիսային պողոտայում գտնվող ժամացույցների և ոսկյա զարդերի վաճառքով զբաղվող «Խրոնոգրաֆ» խանութը, ինտերնետ մատակարարող Ucom ընկերությունը: Նրան է պատկանում հսկիչ դրամարկղային մեքենաների ու դրանց կտրոնների թղթերի ներկրման բիզնեսը: 2 տարի առաջ էլ 200 միլիոն եվրո գումարով ձեռք էր բերել Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում գտնվող շոկոլադի գործարանը: Գ. Խաչատրյանը շուրջ 15 տարի Հայաստանում շոկոլադի խոշորագույն ներկրողներից մեկն է: Նա Հայաստան է ներկրում ուկրաինական «Ռոշեն» և այլ հայտնի ապրանքանիշերի քաղցրավենիք: Նրան են ենթարկվում մաքսային դիլերների 15-20 կազմակերպություններ, որոնք աշխատում են հիմնականում խոշոր ներկրողների հետ:

Եվ այսքան բիզնեսներ ունեցող, այդ ոլորտներում ազդեցություն ունեցող ու անընդհատ կոռուպցիոն գործընթացներում հիշատակվող ՊԵԿ նախագահին դրվատանքի արժանացնելն անհասկանալի է կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար մղող իշխանությունների դեպքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում