Պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի» մարզիկները հոկտեմբերի 3-ին և 4-ին Վրաստանում մասնակցելով միջազգային մրցաշարի` ցուցաբերել են հետևյալ արդյունքները` «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի պրոֆեսիոնալ մարզիկ` Կարեն Կարապետյանը,պրոֆեսիոնալ մարտում ներկայացնելով գերծանր քաշային կարգը`( 120 կգ ) 2-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել իր վրաց մրցակցին` Գեորգի Ռոնաիդզեին:
Սիրողական ոճում Մավրիկ Հայրապետյանը հանդես գալով 60 կգ քաշային կարգում … և մենամարտելով ադրբեջանցի մարզիկներ` Կազման Աբդուինովի և Օրխան Ալիեվի հետ, երկու մարզիկների նկատմամբ էլ տարել է վստահ հաղթանակ:
Գուրգեն Գալոյանը հանդես է եկել 50 կգ քաշային կարգում: Գուրգենի մենամարտն ևս ավարտվել է հաղթանակով: Նա պարտության է մատնել վրաց մարզիկ` Նիկա Չիտիշվիլուն և ադրբեջանցի մարզիկ` Դադաշո Վալստրիմին, իսկ եզրափակչում հաղթել է վրաց մարզիկ` Գագա Մարտիաշվիլուն:
Սիրողական ոճում հանդես է եկել նաև Արսեն Բեյբությանը, ով ներկայացնելով 55 կգ քաշային կարգը` հաղթանակ է տարել ադրբեջանցի մարզիկ` Իլքիմ Մուսաևի և վրաց մարզիկ` Բիբզինա Գավաշելիի նկատմամբ, իսկ Միշա Սերգոյանը հանդես գալով 40 կգ քաշային կարգում` պարտության է մատնել ևս մեկ ադրբեջանցի մարզիկի` Բաչուկի Աբդելանիին:
«Արմֆայթինգ» ֆեդերացիայի մամլո ծառայություն






































