Դերասանուհի և մոդել Ջեյն Ֆոնդան Մերիլենդում հանդիպման ժամանակ ասել է, թե ափսոսում է 1972թ. Վիետնամում իր հակառազմական լուսանկարի համար, գրում է The Hollywood Reporter-ը:
Նրա հետ հանդիպմանը եկել էին հիմնականում Վիետնամի պատերազմի 50 վետերաններ: Ոմանք իրենց ձեռքում բռնել էին այն լուսանկարի պատճենը, որում Ֆոնդան նստած է՝ շրջապատված վիետնամցի զինծառայողներով:
77-ամյա Ֆոնդան այդ լուսանկարը «մեծ սխալ» է անվանել:
«Ես միշտ փորձում եմ այդ մասին խոսել վետերանների հետ, քանի որ դա ինձ շատ է տխրեցնում: Մինչև գերեզման ես ցավ կապրեմ այն մեծ, ահռելի սխալի համար, որ ստիպել է շատ մարդկանց մտածել, թե ես դեմ եմ տրամադրված ամերիկացի զինվորներին», – հայտարարել է Ֆոնդան:
Հյուսիսային Վիետնամ 1972թ. հուլիսին այցից հետո նրան անվանեցին «հանոյի Ջեյն» ու դատապարտեցին ԱՄՆ-ում: Նա մի քանի անգամ հանդես եկավ Հանոյի ռադիոներով՝ ամերիկացի զինվորականներին կոչ անելով չմասնակցել պատերազմին:










































