Իրանի դեմ ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցները դժվարություններ են առաջացրել Եվրոպայի համար: Եվրոպան չի կարողանում իրանական որակյալ և գնային առումով հարմար նավթին այլընտրանք գտնել: Ինչպես հաղորդում է իրանական Mehr գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Նախագահը օրերս ծաղրել է ԵՄ պատժամիջոցները և նշել, որ Իրանը Եվրոպայի կողմից նավթ գնելու կարիքը չունի, և որ էմբարգոն վնաս է հասցնում միայն ԵՄ-ին:
«British Petroleum-ն ու Նորվեգիայի Statoil Hydro ընկերություններին է պատկանում Հյուսիսային ծովի նավթահանքերի շահագործման մենաշնորհը: Նորվեգիայի նավթաքիմիական տեղեկատվական բաժնի ղեկավար Յան Հոգլանդի խոսքով՝ Նորվեգիայի են պատկանում Հյուսիսային ծովի նավթահանքերի 54 տոկոսի և գազի հանքավայրերի 45 տոկոսի շահագործման իրավունքը: Նորվեգիան այն երկրներից մեկն է, որը կարող է փոխարինել Իրանին: Սակայն Նորվեգիայի հորատանցքերը ցամաքել են, և Նորվեգիան կարող է ռազմավարական փոփոխությունների դիմել իր նավթաարդյունաբերական քաղաքականությունում:









































