ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադին վիրավորվել է: Այս մասին «Ալ-Հայաթ» թերթին ասել է Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Աբադին:
«ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադին վնասվածքներ է ստացել Էլ-Քաիմում (քաղաք սիրիա-իրաքյան սահմանին) իրաքյան օդային հարվածի հետևանքով, բայց զարմանալիորեն ողջ է մնացել»,- գրում է թերթը՝ հղում անելով Իրաքի կառավարության ղեկավարին: «Ժամանակի մեծ մասը նա (Ալ-Բաղդադին) անցկացնում է Սիրիայում»,- հավելել է Ալ-Աբադին:









































