Այսօր Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հանդիպումը: Այս մասին հայտնում է vestikavkaza.ru-ն:
Հանդիպման ընթացքում քաղաքական գործիչները հավանություն են տվել բոլոր ոլորտներում Անկարայի ու Բաքվի հարաբերությունների զարգացմանը: Այսպիսով՝ նշվել է երկու երկրների կողմից իրականացվող մի շարք գլոբալ նախագծերի, մասնավորապես Անդրանատոլիական գազատարի (TANAP) նախագծի նշանակությունը:
Դավութօղլուն Ալիևին է փոխանցել նրա թուրք գործընկեր Աբդուլլա Գյուլի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ողջույնները:
Իր հերթին Ադրբեջանի նախագահը խնդրել է նրան իր ողջույնները փոխանցել Գյուլին և Էրդողանին:










































