Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրաժարականը պահանջող ցույցի մասնակիցները կազմակերպել են «անպատվության միջանցք» նախագահական գլխավոր նստավայրի մոտ՝ սպասելով Ստրասբուրգից նրա վերադառնալուն:
Սաակաշվիլին սկսել է իր ներկայիս հնգամյա կառավարումը 2008 թ. հունվարին, սակայն նախագահական հաջորդ ընտրությունները նախատեսված են միայն հոկտեմբերին:
Ցուցարարները նշում են, որ նա պետք է վայր դներ լիազորությունները հունվարի 20-ին: Բողոքի ակցիաներ են ընթացել ամբողջ Վրաստանով մեկ, Թբլիսիի նախագահական պալատի մոտ հավաքվել են հարյուրավոր ցուցարարներ, տեղադրվել են վրաններ, ստորագրահավաք է ընթանում, և արդեն հավաքվել է ավելի քան մեկ միլիոն ստորագրություն:
«Սաակաշվիլին իմացել է, որ մենք «անպատվության միջանցք» ենք ստեղծել, այդ պատճառով մուտք է գործել գաղտնի մուտքով: Մենք սպասում էին Ստրասբուրգից նրա գալուն: Նա նախագահ չի հանդիսանում հունվարի 20-ից: Ստորագրահավաքը շարունակվում է, և այստեղից հեռանալ ոչ ոք չի պատրաստվում»,- հայտարարել է ցուցարարներից մեկը:









































