Tuesday, 30 06 2026
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ

7 երգ, 7-ն էլ Հովիկ Արգամիչի մասին. մամուլ

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ամեն կերպ վստահեցրեց, որ այս տարիների ընթացքում ոչ ոքի չի հաջողվել իրեն «կանտրոլի տակ» պահել:

Պարոն Հարությունյան, քաղաքական դաշտում խոսակցություններ են շրջանառվում, որ Ձեր փոխարեն 8 մլիոն դրամ գրավը վճարել է Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, և Դուք մշտապես «հովանավորվել» եք նրա կողմից:

– Դուք 7 երգ գիտեք, 7-ն Էլ Հովիկ Աբրահամյանի մասին… Այդ ինչ,եք ասում: Իսկ ինչո՞ւ այդ դեպքում Հովիկ Աբրահամյանին շտաբի պաշտոնից չեն հանում: Հ. Աբրահամյանին տվել են շտաբի պետ, որ ես իր շեֆի դե՞մ դուրս գամ, դա՞ եք ասում: Գրում եք, դա՛ էլ գրեք: Իսկ ինչո՞ւ էդ հարցը Հ. Աբրահամյանից չեք ճշտում… Իհարկե նման բան չկա: Դուք գտնում եք, որ Հ. Աբրահամյանը Սերժ Սարգսյանի հակառակո՞րդն է, նրա դե՞մ է աշխատում:

– Պարզապես տպավորությունն այնպիսին է, որ Դուք առաջադրվել եք ՀՀԿ-ի կողմից և «իրենց» թեկնածուն եք համարվում:

– Իսկ Դուք ի՞նչ եք կարծում, Ս. Սարգսյանին ձեռնտո՞ւ է իմ մասնակցությունը, իմ թեկնածության առաջադրումը:

– Բայց Ձեր առաջադրումով Դուք որևէ «վնաս» չեք էլ պատճառում Ս. Սարգսյանին, քանի որ անգամ որոշել եք պայքարի կեսից դուրս գալ:

– Վնաս չե՞մ տալիս, իսկ ես ո՞ւմ եմ վնաս տալիս: Այսօր թեկնածուներից իմ առավելությունը գիտե՞ք որն է, որ ես անկախ եմ: Դրա համար էլ բոլորը խառնվել են իրար, ուզում են հասկանալ, թե ինչպես կարող է պատահել, որ իրենց կանտրոլին չենթարկվող մարդ կա Հայաստանում: Ես էլ ձեզ ասում եմ, որ ինձ Հ. Աբրահամյանը գումար չի տվել:

– Իսկ ինչպե՞ս պատահեց, որ Դուք «կանտրոլից» դուրս եկաք:

– Ես միշտ կանտրոլից դուրս եմ եկել:

Բայց մարտի 1-ի հանձնաժողովի ժամանակ Դուք «կանտրոլի տակ էիք»:

– Ես հիմա ասեմ, անգամ ընտրությունների օրն ինձանից վստահված անձ են ուզել, բայց ես չեմ տվել, հասկանո՞ւմ եք:

– Այդ դեպքում ինչո՞ւ էիք մարտի 1-ի հանձնաժողովում բացառապես Ս. Աարգսյանի շահերը պաշտպանում:

– Ես Ս. Սարգսյանին չեմ պաշտպանել, ես երեք նախագահներին էլ քննադատել եմ:

Դուք հայտարարում էիք, որ միայն առաջին նախագահն է մեղավոր:

– Առաջին նախագահն էլ է մեղավոր, երկրորդ նախագահն էլ այնքանով էր մեղավոր, որ ինքն էր հանրապետության նախագահը, իսկ երրորդն էլ այնքան է մեղավոր, որ նա է այդ ամենից շահողը:

– Եթե երրորդ նախագահն այդքան վատն է ու մարտի 1-ի զոհերի արյան գնով նախագահ դարձավ, այդ դեպքում ինչպե՞ս եք կարողանում նրա հետ մշտապես համագործակցության եզրեր գտնել:

– Ես նրա հետ չեմ համագործակցել: Ինքը, տարբեր հարցերի հետ կապված, ինձ հրավիրել է տարբեր միջոցառումների, որի ժամանակ ես հայտնել եմ իմ դիրքորոշումն ու քննադատել: Ո՞վ է գնացել ու նրա ձեռքը սեղմել. Արթուր Բաղդասարյանը:

Դուք երկու տարի առաջ չգիտեի՞ք Ս. Սարգսյանի ընտանիքի հարստության մասին, ինչո՞ւ չէիք բարձրաձայնում: Նոր եք դրա մասին խոսում:

– Ես միշտ բարձրաձայնել եմ, չեն լուսաբանել, ես այլևս ոչ մի բան չեմ ասելու, ես ուղիղ եթերի եմ գնում:

Հ. Գ. Արամ Հարությունյանը շտապում էր ուղիղ եթերի, որի ժամանակ հայտարարեց. «Սե՛րժ Սարգսյան, մենակ մնալով, Դուք երբևէ Ձեզ հարցրե՞լ եք, թե ինչու սպանվեց Վահե Ավետյանը «Հարսնաքար»-ում: Ես ունեմ իմ տեսակետը: Եթե «Հարսնաքար»-ի անվտանգության աշխատակիցները, մատուցողները շաբաթը երկու անգամ ՀՀԿ ղեկավարությանը Ձեր գլխավորությամբ տեսնում են «Հարսնաքար»-ում, իրենց համար ծովը ծնկներից է: Ես ցավում եմ, որ ՊՆ Սեյրան Օհանյանը Հայաստան-Լիտվա ընկերական խաղի ժամանակ նստում է Ռուբեն Հայրապետյանի կողքին: Նա մոռանում է, որ իրեն նայում են Վահե Ավետյանի հարազատները, նա մոռանում է սպայի պատիվը: Սե՛րժ Սարգսյան, եթե Ձեզ թվում է, թե ֆուտբոլում Դուք ունեք հաջողություններ և Հենրիխ Մխիթարյանի խփած գոլերը նաև Ձերն են, ապա մոռանում եք, որ Ձեր հովանավորյալի շնորհիվ Հայաստանում կարծես թե մոռացության մատնվեց «Արարատ 73»-ը, ո՞ւր են այդ տղաները, ո՞ւր է Խորեն Հովհաննիսյանը, ո՞ւր է Արկադի Անդրեասյանը: Պատկերացրե՛ք, որ Արգենտինայի նախագահը նկարահանվեր Մեսիի հետ տեսահոլովակում, ամոթ է: Շախմատն էլ խլեցիք շախմատիստներից: Արոնյանը պետք է մեծանար, որ դառնար օլիմպիական չեմպիոն: Աղոթե՛ք ապահով ծերության համար, Սե՛րժ Սարգսյան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում