Ամերիկյան իշխանությունները հավանաբար Բաշար Ասադին այլևս վտանգավոր չեն համարում և չեն ձգտում նրան հեռացել նախագահությունից: Այս մասին գրում է The New York Times-ը:
Ինչպես նշվում է թերթում, Մոսկվայում միջսիրիական խորհրդակցություններ անցկացնելու և սիրիական կողմի հետ խաղաղ կարգավորման բանակցությունների շարունակման ամերիկյան իշխանությունների որոշումը վկայում է սիրիական ճգնաժամի վերաբերյալ ամերիկացիների հայացքներում փոփոխությունների մասին:
Թերթի լրագրողները ենթադրում են, որ ներկա պահին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փոխել է իր հայացքները Մերձավոր Արևելքում ԱՄՆ արտաքին քաղաքականության վերաբերյալ: Այսպիսով՝ արևմտյան երկրներն այլևս չեն պահանջում սիրիացի նախագահի հրաժարականը:








































