ԱՄՆ-ի և Դանիայի մի խումբ գիտնականներ մտադիր են վերականգնել աշխատանքները թռչնագրիպի՝ H5N1-ի, նոր արհեստական շտամի ստեղծման համար, որը կլինի ծայրահեղ վարակիչ և կարող է փոխանցվել մարդուց մարդուն:
Գիտական հանրությունը 2011 թ. հունվարին կամավոր արգելք է դրել նման փորձարկումների վրա՝ վախենալով, որ արդյունքը կարող է հայտնվել լաբորատորիայի սահմաններից դուրս կամ ընկնել ահաբեկիչների ձեռքը:
Գիտնականները համարում են, որ իրենց գործունեությունը շատ կարևոր է հետագայում համաճարակներից խուսափելու համար, սակայն նրանք արժանացել են այլ գիտնականների քննադատությանը:
Այսպես, ավստրալացի գիտնական Ռոբերտ Մեյը այս խախտումը համարել է հիմար և վտանգավոր:





































