Twitter-ն ընդարձակել է ներբեռնված (ներկառուցված) թվիթների ֆունկցիոնալությունը, որոնք հնարավոր է հեշտությամբ տեղադրել սեփական կայքում: Հիմա ներբեռնված գրառումներն ավելի շատ տեղեկություն են պարունակում ու ավելի արագ են ներբեռնվում,- հայտնում է hitech.vesti.ru-ն:
«Ներբեռնված թվիթները հիմա հնարավորություն են տալիս տեսնելու լուսանկարներ, տեսանյութեր, հոդդվածներ և այլն, ինչպես եթե դուք այն դիտեիք twitter.com-ում»,- նշում են այն մշակողները: Օգտատերերը հնարավորություն կունենան տեսնելու գրառումների րեթվիթների քանակն ու դրա ավելացումն ընտրանու մեջ:
Ձեր կայքում թվիթ ներբեռնելու կոդ ստանալու համար բավական է սեղմել «Էլի» կոճակը, ընտրել «Թվիթ ներբեռնել» կետը, կոդը պատճենել և այն տեղադրել ձեր կայքում կամ բլոգում:







































