Բրիտանացի Էնդի Մարեյը հայտարարել է, թե որ թենիսիստներին կընդգրկեր մինի-ֆուտբոլի իր երազանքի հավաքականում:
«Կիսապաշտպանությունում կխաղար Ռաֆայել Նադալը, հարձակման գծում՝ Ժո-Վիլֆրեդ Ցոնգան, աջից կվազեր Քեյ Նիսիկորին, ձախից՝ Դավիդ Ֆերերը: Պահեստայինների նստարանին կլիներ Սերենա Ուիլիամսը:
Ինչ վերաբերվում է Ռաֆային, ապա դա պարզ ընտրություն է, քանի որ նա Մադրիդի «Ռեալ»-ի մեծ երկրպագու է, իսկ նրա հորեղբայրներից մեկը Իսպանիայում հայտնի ֆուտբոլիստ է եղել: Եթե նա ընտրեր ֆուտբոլը, այլ ոչ թե թենիսը, ապա շատերին ավելի հեշտ կլիներ հաղթել Մեծ սաղավարտի մրցաշարերում», — հայտարարել է Մարեյը:









































