Ինչպես արդեն հայտնել էինք, ռուս հաղորդավար Անդրեյ Մալախովն այսօր այցելել է Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղ էլ իր բուժումն է ստանում Գյումրիի սպանդից փրկված Ավետիսյանների ընտանիքը:
Armlur.am-ին հաջողվել է պարզել, որ նա այսօր առավոտյան եղել է նաև Գյումրիում և հանդիպել քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Նա այնտեղ է մեկնել հայ հաղորդավար Էրիկ Անթառանյանի հետ:
Armlur.am-ի Գյումրիի թղթակիցը կայքին փոխանցել է, որ նա հանդիպել է նաև Գյումրիի թեմի առաջնորդին, ցանկացել է նաև տեսնել իրեն նամակ ուղղած Գյումրիի բնակչին: Մեզ փոխանցեցին նաև, որ նա Գյումրիի դեպքերի վերաբերյալ ցանկանում է հաղորդում պատրաստել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում