«Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակիցը, ով Գյումրիում սեփական աչքով է տեսել ռուս զինվորականի բերման ենթարկվելը գյումրեցի ոստիկանների կողմից, Facebook-ի իր էջում երեկ ուշ երեկոյան գրել է.
«Ուրեմն, մի քիչ առաջ լուր տարածվեց, որ Գյումրու Ռիժկովի փողոցում երկու ռուս զիվորականի են բռնել, ոստիկանությունն էլ իրան պատռելով հերքում ա էդ լուրը, ուզում են ծածկադմբոց անել: Դե պատմեմ: Ընկերոջս հետ, մեր համար ուրախ-ուրախ քայլում էինք Ռիժկովով, մեկ էլ փողոցի ծայրին` Տարտու խանութից ոչ հեռու տեսանք որ լիքը մարդ կա հավաքված, մեկ էլ ոստիկանական ավտոներ երեւացին: Մարդկանց էինք տեսնում, կուտակում կար ու ոնց հասկացանք մի 15 հոգի միլիցա` հիմնականում քաղաքացիական հագուստով, ընդամենը երկուս-երեքն էին իրենց ֆորմայով: Ձայներ ու գոռգոռոցներ էինք լսում, մի քիչ ավելի մոտենալով` տեսանք, որ գրաժդանսկի հագած ոստիկանները քաշքշում են մի ռուս զինծառայողի ու սրան փորձում ոստիկանական 06 նստեցնել: Նստեցրին, բայց զինվորականը դիմադրում էր ու հաջողացրեց մի պահ ավտոյից դուրս գա, հետո էլի բռնեցին ու մտցրին ոստիկանական վիլիսը: Ասում են` զինվորականը հարբած է եղել, չգիտեմ` հնարավոր է, բայց ես էդպիսի բան չզգացի, շփոթված էր, լուռ ու ուզում էր փախներ:
Ժողովրդի մեջ մի կին կար, չէր թողնում սրան նստեցնեին մեքենան, գոռում էր, սինոկ, սինոկ անունդ ասա, ի վերջո դրան տարան, բազմությունը ցրվեց: Ոստիկանությունն ասում է էդպիսի բան չի եղել: Ոստիկանությունը գլուխը պատին ա տվել: Ի դեպ, ոստիկանները իրենց լավ չէին պահում: Երկու նկար կա` վատ որակով, որտեղ մի քիչ լավ նայելու դեպքւմ տեսանելի կլինի ոստիկանական մեքենան ու ոստիկանը, իսկ մյուում` 06-ը»: