Պաշտոնական այցով Վրաստանում է գտնվում Կանադայի ռազմական կցորդ, գնդապետ Քրիստոֆեր Քիլֆորդը: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, նա հանդիպել է Վրաստանի Զինված ուժերի միավորված շտաբի գնդապետ Իրակլի Ձնելաձեի հետ:
Կողմերը քննարկել են ռազմական ոլորտում երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:
Կազմվել է Վրաստանի և Կանադայի պաշտպանության նախարարությունների համագործակցության մասին հուշագիր:
Հուշագիրը ստորագրել են Քրիստոֆեր Քիլֆորդը և Վրաստանի ԱԳՆ եվրատլանտյան ինտեգրման ու միջազգային հարաբերությունների վարչության պետ Դավիթ Նարդայան:







































