Մեծ Բրիտանիայում գործազրկության մակարդակը 2012-ի դեկտեմբերին չի փոխվել և կազմել է 4.8 տոկոս: Նման տվյալներ է հրապարակում երկրի Վիճակագրության ազգային բյուրոն: Այս մասին հայտնում է RBK-ն:
2012-ի դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում գործազուրկների նպաստի համար դիմումների թվաքանակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 12.1 հազարով՝ դառնալով 1 մլն 557 հազար: Վերլուծաբանները կարծում էին, որ դիմումների քանակը չի փոխվել:
Մեծ Բրիտանիայում 2012-ի նոյեմբերին գործազրկության տվյալները մասամբ վերանայվել են: Ինչպես հաղորդվել է նախկինում, գործազրկության մակարդակը կազմել է 4.8 տոկոս, իսկ նպաստի համար նոր դիմումների քանակը վերանայված տվյալներով՝ 2012-ի նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, նվազել է 8900-ով, մինչդեռ ավելի վաղ հաղորդվում էր 3000-ով նվազելու մասին:
Մեծ Բրիտանիայում գործազրկության մակարդակը Աշխատանքի միջազգային կազմակերպության չափորոշիչներով՝ երեք ամսում (2012-ի սեպտեմբերից նոյեմբեր) նվազել է 0.2 տոկոսով՝ հունիս-օգոստոս ամիսների համեմատ, և կազմել 7.7 տոկոս: Վերլուծաբանները 7.8 տոկոսի ցուցանիշ էին սպասում:










































