Իսրայելի ռազմաօդային ուժերը կատարելագործել են հրթիռային հարձակումը նախազգուշացնող համակարգերը` հայտնում է Flightglobal-ը:
Ինչպես սպասվում է, կատարելագործման արդյունքում համակարգը կարող է բացահայտել Իսրայելի տարածք արձակված հրթիռների ու հրետանային արկերի 99 տոկոսը:
Կատարելագործմամբ զբաղվել են Իսրայելի ռազմաօդային ուժերը` պաշտպանական արդյունաբերության մի քանի ձեռնարկությունների հետ համատեղ:
Նոր ռադարներն ու սենսորները կապահովեն ավելի հուսալի ռադիոտեղորոշիչ ծածկույթ Իսրայելի տարածքում:
Բացի դրանից՝ համակարգը թույլ կտա ուժեղացնել այն շրջանների հսկողությունը, որոնք գտնվում են կրակի տակ:
Համակարգի արդիականացման այլ մանրամասներ չեն հրապարակվում:







































